Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրել 2 տարի ժամկետով |hetq.am|
19:27 - 17 հոկտեմբերի, 2021

Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրել 2 տարի ժամկետով |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է 10 տարվա վավերականության ժամկետով, իսկ այժմ ոստիկանությունն առաջարկում է ժամկետը նվազեցնել միանգամից 8 տարով՝ դարձնելով 2։

Ոստիկանությունն ընդգծում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե կոնկրետ ինչ է ասվել այդ հանձնարարականում, ոստիկանությունը չի հայտնում։

Հավելենք, որ այս որոշման նախագիծը իրավական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ Նախագիծն առայժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։ Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել