Էրդողանը կմեկնի Ադրբեջան |1lurer.am|
14:36 - 19 հոկտեմբերի, 2021

Էրդողանը կմեկնի Ադրբեջան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Էրդողանի մամուլի ծառայությունից դեռևս չեն հստակեցրել այցի ծրագիրն ու նպատակը:

Հոկտեմբերի սկզբին Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ մոտակա շաբաթների ընթացքում կմեկնի Բաքու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել