Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
16:57 - 09 հոկտեմբերի, 2021

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել