Ադրբեջանի հետ մեր զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|
13:10 - 07 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի հետ մեր զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված չեն մյուսների դեմ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Report-ին տված հարցազրույցում:

Նշելով, որ ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, Չավուշօղլուն հորդորել է զուր տեղն ուժերը չվատնել և մատնանշել է, որ Բաքուն և Անկարան կարող են զորավարժություններ անցկացնել Թուրքիայում, Ադրբեջանում և համագործակցել միջազգային իրավունքին համապատասխան:

«Ոչ միայն Ադրբեջանը, այլ ցանկացած երկիր, ներառյալ Թուրքիան, կարող է կապեր հաստատել ցանկացած պետության հետ տարբեր ոլորտներում: Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք չենք հարցնում այս երկրներին, թե ինչու են դա անում», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել