ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները ԼՂ. Լավրով |tert.am|
15:10 - 28 սեպտեմբերի, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները ԼՂ. Լավրով |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի և Երևանի հետ՝ վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով որ ես հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են իրենց ուղևորությունների վերսկսումը տարածաշրջան՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում զրուցել Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները Ստեփանակերտում»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել