amerikayidzayn.com: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:
Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է, որ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:
Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:
Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ:
Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կայացրած որոշումը:
comment.count (0)