Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման
14:35 - 28 հուլիսի, 2021

Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Լրտեսության մեջ մեղադրվող Դավթյանն ու Սուջյանը չորեքշաբթի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Շարունակվել է լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի գործով դատավարությունը։ 

Դատարանը լսել է վկաների ցուցմունքները, այնուհետև ցուցմունքներով հանդես են եկել երկու ամբաստանյալները, որոնք, ըստ Turan-ի, «զղջացել են կատարածի համար և ներողություն են խնդրել»։ 

Իր ելույթում դատախազը դատարանից պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշմամբ ամբաստանյալները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ 

Հիշեցնենք, որ Դավթյանին ու Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (ապօրինի զենքի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված ապօրինի կազմավորումների ստեղծում) և 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Երկուսն էլ գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին։

 

Թարգմանությունը՝ Լյուսի Մանվելյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել