Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին |1lurer.am|
17:33 - 22 մայիսի, 2021

Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: 

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնում է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:

Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա աշխատում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հարազատների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել