Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|
14:26 - 30 ապրիլի, 2021

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին:

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության և դրանով փորձում են ծածկել խախտումները»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովորդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում:

Անդրադառնալով գերիների հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: «Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում:

Նա նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն նրանք այս ամենն անում են: «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել