Ալիևը հայտարարել է, թե «Արևմտյան Զանգեզուրն» Ադրբեջանի պատմական հողն է, և Զանգեզուրի միջանցքն անցնելու է այդ հողով
 |tert.am|
20:25 - 27 ապրիլի, 2021

Ալիևը հայտարարել է, թե «Արևմտյան Զանգեզուրն» Ադրբեջանի պատմական հողն է, և Զանգեզուրի միջանցքն անցնելու է այդ հողով |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր:

Ինչպես հայտնում է Minval.az կայքը, Ալիևը հայտարարել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում:

«Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով՝ «արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել