Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա. նա կհետևի Կարսում զորավարժությունների վերջին փուլին|tert.am|
10:49 - 11 փետրվարի, 2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա. նա կհետևի Կարսում զորավարժությունների վերջին փուլին|tert.am|

tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների վերջին փուլին, որն անցկացվում է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում:

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:

Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել