Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|
20:22 - 28 հունվարի, 2021

Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ երկրներից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կկատարելագործվի ներգաղթյալների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար չի պահանջվում այցագիր։ Բոլոր նրանք, որոնք նախատեսում են Ռուսաստանում մնալ ավելի քան 3 ամիս, պետք է անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն։ Այսօր դա պարտադիր պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի և մյուս վտանգավոր վիրուսների տարածման վտանգը»,- հայտարարել է Միշուստինը։ 

ՌԴ վարչապետը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստանի տարածքում գտնվել է ԵԱՏՄ երկրների ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել