ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ |armenpress.am|
15:41 - 10 ապրիլի, 2024

ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել