Իրանի արտգործնախարարը ժամանեց Թբիլիսի |azatutyun.am|
13:19 - 28 հունվարի, 2021

Իրանի արտգործնախարարը ժամանեց Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Թբիլիսիում այսօր Զարիֆը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, նախագահի, արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելում ԱդրբեջանիցՌուսաստանիցՀայաստանից հետո և նախատեսում է լինել նաև Թուրքիայում։

Զարիֆն ավելի վաղ կողմ է արտահայտվել տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը։

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համատեղ ձևաչափի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան օկուպացրած է պահում երկրի տարածքների 20 տոկոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել