Հայաստանը հուղարկավորում է զոհվածներին, բայց չի կարողանում ճանապարհել վերջին պատերազմի սարսափները․ Foreign Policy
12:28 - 08 հունվարի, 2021

Հայաստանը հուղարկավորում է զոհվածներին, բայց չի կարողանում ճանապարհել վերջին պատերազմի սարսափները․ Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականը հրապարակել է «Հայաստանը հուղարկավորում է զոհվածներին, բայց չի կարողանում ճանապարհել վերջին պատերազմի սարսափները» վերնագրով հոդված, որտեղ ներկայացվում են արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքները։

Հայաստանը հուղարկավորում է զոհվածներին, բայց չի կարողանում ճանապարհել վերջին պատերազմի սարսափները


Լեռնային Ղարաբաղի շուրջ վեցշաբաթյա պատերազմում Հայաստանի աղետալի պարտությունն Ադրբեջանից իր սպին է թողել հերթական սերնդի վրա և ավելի հավանական դարձրել ապագա հակամարտությունը:

Ամպամած երկնքի տակ՝ ամայի սարալանջին, սգավորներն իրար էին փոխանցում բահերն ու հերթով հող լցնում զոհված զինվորի դագաղի վրա:

34-ամյա Ավետիս Ավետիսյանը զոհվեց հրետանային կրակի հետևանքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ծագած վերջին պատերազմում՝ թողնելով կնոջն ու դստերը: Նոյեմբերի վերջին նրա գերեզմանի կողքին, որ «Եռաբլուր» պանթեոնում է, դատարկ փոսեր են, որոնք սպասում են մարտի դաշտում ընկածներին: Բլրի վերևում ավելի հին շիրմաքարեր են՝ 1990-ականների Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում զոհված զինվորների նկարներով: Այժմ գերեզմանների մի ամբողջ նոր սարալանջ է ավելացել:

«Աշխատանքը երբեք ավելի ծանրաբեռնված չի եղել», - ասում է 50-ամյա մի գերեզմանափոր՝ նոր գերեզմանի շուրջ հող լցնելով,- «ամեն օր ավելի շատ աճյուններ են բերում: Ամեն օր մենք ավելի շատ գերեզմաններ ենք փորում: Բլուրը լցվում է»:

Нет описания.

2020թ. նոյեմբերի 30-ին «Եռաբլուր» պանթեոնում նոր շիրմաքարի շուրջ գերեզմանափորը բահերով հող է լցնում․ Ջեք Լոշ

Нет описания.

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների նոր գերեզմանները ծածկում են «Եռաբլուր» պանթեոնի սարալանջը 2020թ. նոյեմբերի 30-ին․ Ջեք Լոշ

Տեսարանը պատկերում է կյանքի կորուստը, որը, Հայաստանի նվաստացուցիչ պարտությամբ զուգորդված, արձագանքելու է դեռ երկար տարիներ: Ընդամենը 44 օրվա պատերազմի ազդեցությունը սերունդներ միավորելու ներուժ ունի՝ խորացնելով ատելությունը թշնամի պետությունների միջև և ապագայում է՛լ ավելի սրելով հակամարտությունները:

Թեև պատերազն ավարտվել է, սակայն չի սկսվել խաղաղությունը: Հակամարտության հիմնական պատճառները մնում են չլուծված, մինչդեռ հատուկենտ ռազմական ընդհարումները, պատերազմական հանցագործությունների առնչությամբ վրդովմունքն ու անհայտ կորածների ճակատագրերի հանդեպ վախը կանխում են թարմ վերքերի բուժումը: Ինչպես ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեպի «Եռաբլուր» պանթեոն վերջերս կայացած երթի նախօրեին՝ «Ամբողջ ժողովուրդը եղել է և հիմա էլ մղձավանջի մեջ է։ Երբեմն թվում է, որ մեր բոլոր երազանքները վերացել են, իսկ լավատեսությունը՝ ոչնչացվել»:

 

Ընդամենը 44 օրվա պատերազմի ազդեցությունը, որը սերունդներ միավորելու ներուժ ունի

Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև Մոսկվայի միջնորդությամբ կնքված զինադադարը դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին՝ թույլատրելով ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին վերադարձնելով առաջին պատերազմում հայկական ուժերի հետ պայքարում կորցրած տարածքի մեծ մասը: Խաղաղության նոր համաձայնագրով Հայաստանը խորապես տուժեց այնպես, ինչպես 1994 թվականի հրադադադով Ադրբեջանը, իսկ ակտիվ ռազմական գործողությունները փոխարինվեցին անհուսալի անորոշությամբ:

Վիճահարույց տարածքում իր հարձակման ժամանակ Ադրբեջանը թաքցրեց զոհերի և կորուստների իրական թիվը: Ըստ տվյալների, որ սկսեցին հրապարակել անցյալ ամիս, երկու կողմերի ընդհանուր զոհերի թիվը կազմում է ավելի քան 5000 զինվոր, ինչպես նաև մի քանի հարյուր վիրավոր և զոհեր՝ խաղաղ բնակիչների շրջանում:

Առաջիկա շաբաթների ընթացքում զոհերի թիվը հավանաբար կաճի, քանի որ անհայտ կորածների ճակատագրերը բացահայտվում են, իսկ աճյունները դուրս են բերվում ականներով և չպայթած զինամթերքներով լցված տեղանքներից: Քանի որ ձմեռն այս լեռնային տարածաշրջանում խիստ է, խիտ մառախուղը և ցածր ջերմաստիճանը խոչընդոտում են որոնողական խմբերի աշխատանքը, իսկ անձրևը և ցեխը կարող են տեղաշարժել ականները՝ աշխատանքները դարձնելով ավելի վտանգավոր: Ըստ տեղեկությունների՝ անցած շաբաթվա դրությամբ հայտնաբերվել են շուրջ 320 ադրբեջանցի և ավելի քան 1100 հայ զինծառայողների մարմիններ

Нет описания.

2020թ. դեկտեմբերի 3-ին HALO Trust-ի համար աշխատող ականազերծողները Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղում մաքրում են չպայթած զինամթերքը․ Ջեք Լոշ

Нет описания.

Էթնիկ հայ զինվորը նայում է Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտը և Շուշին կապող մայրուղում Ադրբեջանի կողմից կռված զինվորի մարմնին՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ին․ Ջեք Լոշ

Нет описания.

Այգեստան գյուղում չպայթած թնդանոթ մասերով լի ավազի պարկերի կողքին տեղադրված է ցուցանակ, որի վրա գրված է «Stop Mines»․ Ջեք Լոշ

Չնայած մեծ վշտին՝ Ավետիսյանի նման զոհվածների ընտանիքները գոնե հուղարկավորելու հնարավորություն ունեն: Նրանք, որոնց հարազատներն անհայտ կորած են, շարունակում են ապրել սարսափելի անորոշության մեջ: 

«Նրանք ցանկանում են արժանապատվորեն հուղարկավորել զոհվածներին կամ իմանալ, թե ինչ է պատահել իրենց սիրելիներին», - ասաց Ջեյսոն Ստրազիուսոն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որը ռուս խաղաղապահների հետ օգնում է հեշտացնել մարմինների վերականգնումը և ռազմագերիների տեղափոխումը:

Նախքան հուղարկավորության հանձնվելը՝ չնույնականացված դիակները մնում են դիահերձարաններում՝ մինչև ԴՆԹ-ի համընկնումը: «Շատ ընտանիքներ տանջալի սպասման մեջ են», - ասում է Ստրազիուսոն:

Այդ սպասումը սաստկացել է պատերազմական հանցագործությունները պատկերող սարսափելի հոլովակների ի հայտ գալու և ռազմագերիների նկատմամբ համատարած վատ վերաբերմունի արդյունքում:

Այդ սպասումը սաստկացել է պատերազմական հանցագործությունները պատկերող սարսափելի հոլովակների ի հայտ գալու և ռազմագերիների նկատմամբ համատարած վատ վերաբերմունի արդյունքում: Շրջանառվելով Տելեգրամ հավելվածում՝ տեսանյութերի մեծ մասը պատկերում է ադրբեջանցի զինվորների վայրագությունները, որոնք խոշտանգում և սպանում են հայ գերիներին: Ավելի փոքր թվով տեսանյութեր պատկերում են հայկական ուժերի կատարած ռազմական հանցագործությունները՝ պատերազմում զոհվածների աճյունները խեղելուց մինչև ադրբեջանցի սահմանապահին սպանելը՝ կոկորդը կտրելով:

Տեսանյութերից մեկը պատկերում է, առանց վերնաշապիկի, տանջվող քաղաքացիական անձի՝ տղամարդու, որին ադրբեջանցի մի խումբ զինվորներ պահում են՝ դանակով գլխատելուց առաջ, իսկ հավաքվածներն այդ ընթացքում ուրախանում ու ծափահարում են: Սպանվածի գլուխը դրված է խոզի դիակի վրա, մի զինվոր ադրբեջաներեն ասում է. «Այսպես մենք վրեժ ենք լուծում մեր նահատակների արյան համար»:

Մեկ այլ դեպքում ադրբեջանցի երկու զինվորներ պահում են քաղաքացիական հագուստով մի տարեց մարդու, որը խնդրում է չսպանել իրեն՝ մինչեւ կտրեին կոկորդը: Մեկ այլ տեսանյութում գերեվարված հայ զինծառայողին ստիպում են ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», որից հետո նրա աճյունը տեսնում ենք փայտե ձողի վրա ամրացված:

Անցյալ ամիս անհայտ կորած զինվորների հուսահատ հարազատները տեղեկություն պահանջելու համար քայլերթ էին կազմակերպել դեպի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Երբ նրանք հավաքված էին դրսում, մի հայր ասաց, որ պատերազմից մեկ շաբաթ չանցած՝ 2020 թվականի հոկտեմբերի սկզբից, ինքն իր վիրավոր որդու մասին տեղեկություններ չունի:

«Մենք չգիտենք նրա գտնվելու վայրը, կարգավիճակը, մենք ոչինչ չգիտենք», - ասաց նա: «Մենք ամեն տեղ հարցրել ենք… Մեզ ոչինչ չեն ասում»:

Երբ ցուրտ մառախուղը պատեց ցույցի վայրը, մի կին բղավեց. «Ինչո՞ւ դուրս չեն գալիս և ասում՝ ինչ անենք, որ հետ բերենք մեր երեխաներին։ Մենք մեր սեփական փողերը կծախսենք նրանց տուն բերելու համար»:

Нет описания.

HALO Trust մարդասիրական ականազերծման խմբի երկու մասնագետներ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին պատրաստվում են Ստեփանակերտի բնակելի թաղամասի տանիքից վնասազերծել չպայթած կասետային ռումբ․ Ջեք Լոշ

Ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի՝ «Բոլորը բոլորի դիմաց» համաձայնությունը որոշակի հույս առաջացրեց: Անցյալ ամսվա վերջին 56 հայ և 16 ադրբեջանցի գերիներ վերադարձան տուն ՝ վերջ դնելով իրենց ընտանիքների մղձավանջին: Սակայն անհայտ թվով ռազմագերիներ դեռ ճաղերի հետևում են: Հայաստանի պաշտոնատար անձինք պնդում են, որ Ադրբեջանում պահվում են ավելի քան 100 հայ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ինչը, ըստ տեղեկությունների, շատ ավելին է, քան հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիների թիվը: Հարյուրներն էլ անհայտ կորած են:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, ասացին, որ այցելել են տասնյակ ռազմագերիների և գրանցել որոնման հարյուրավոր հարցումներ՝ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորների, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե քանի կալանավորված անձանց են գրանցել:

Քանի որ պատերազմական հանցագործությունները պատկերող տեսանյութերը շարունակում էին հայտնվել, անցյալ ամիս Ադրբեջանը ձերբակալեց իր երկու զինվորներին՝ մեղադրելով խոշտանգման մեջ, և կոչ արեց Հայաստանին նմանատիպ քայլեր ձեռնարկել։ Չնայած նրանց հետաքննությունների ազնվությունը կասկածելի է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շրջանակը հաստատուն կերպով վերահսկում է երկրի քրեական արդարադատության համակարգը, որում հանցագործություններն ու անպատժելիությունը նման չարաշահումներ կատարող ոճրագործների համար սովորական են: «Բայց արդարությունը հիմնաքար կդառնա ցանկացած կայուն խաղաղության համար», - ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Нет описания.

Հայ զինվորները 2020 թվականի դեկտեմբերի 7-ին աղոթքից հետո իջնում ​​են Նորավանքից՝ նախքան Նախիջևանի հետ սահմանի իրենց դիրքերը վերադառնալը․ Ջեք Լոշ

«Անպատժելիությունը բերում է ավելի մեծ հանցագործությունների», - ասում է Թաթոյանը, որի գրասենյակը պատրաստել է մի շարք զեկույցներ, որոնք փաստում են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը: «Անպատժելիությունը շատ վտանգավոր է»:

Մյուսները ապագա խաղաղության հիմք են համարում մոռանալը: Ահմադ Շահիդովը, որը ղեկավարում է Ադրբեջանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը Բաքվում, անցած ամիս վրդովմունք առաջացրեց սադրիչ թվիթով, որում ասում էր, որ հայ ժողովուրդը «հիվանդություն է (գլխացավանք)»։ Նա նաև բարձր գնահատեց վեճի «ռազմական լուծումը» և կոչ արեց սկսել «նոր պատերազմ»՝ անվտանգության գոտի ստեղծելու համար: Հետագայում Twitter-ն այս գրառումը ջնջեց, քանի որ հակասում էր հարթակի կանոններին: 

Շահիդովն այժմ ասում է, որ ինքը սխալ է օգտագործել նման սուր խոսքերը, բայց դրանից հետո այդ խոսքերը կրկնել է և պնդել, որ դրանք «հայկական ահաբեկչության» հետևանք են: Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղությունը կարող է հաստատվել միայն կոլեկտիվ ամնեզիայի և ոչ թե պատասխանատվության միջոցով:

Нет описания.

Սգավորները 2020 թ. նոյեմբերի 30-ին հավաքվել են «Եռաբլուր» պանթեոնում՝ Լեռնային Ղարաբաղում հրետանային կրակի հետևանքով զոհված հայ զինվոր Ավետիս Ավետիսյանի հուղարկավորությանը մասնակցելու․ Ջեք Լոշ

Առայժմ լինելու են հաշվելու և հուղարկավորելու աճյուններ: Վերադառնալով «Եռաբլուր»՝ տղամարդիկ ավարտեցին Ավետիսյանին հողին հանձնելը: «Մենք շատ ենք կարոտում նրան», - ասաց ներկաներից Արմանը, որը խնդրեց իր ազգանունը չնշել: «Նա իմ մտերիմ ընկերն էր: Այստեղ հավաքվածներից բոլորին էլ դիպել է պատերազմը: Տղայիս ընկերը դեռ անհայտ կորած է, ու չգիտենք՝ ո՞ղջ է, թե՞՝ ոչ»:

Ծաղիկներ խոնարհելուց հետո տղամարդիկ շրջվեցին հեռանալու: Գերեզմանաքարերի սարալանջից այն կողմ արդեն մոտենում էին ավելի վշտացած ընտանիքներ:

Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել