Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին

 |armenpress.am|
00:16 - 27 նոյեմբերի, 2020

Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին |armenpress.am|

armenpress.am: Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի: Այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

«Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»,- ասաց Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանը ներկայացրեց հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել