Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։ Գրում է tass.ru-ն։

«Մեր նախագահը և արտգործնախարարը բանակցություններ են վարել երկու կողմերի հետ և հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդել այս հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի