Պաշտոնական այցով Ադրբեջանում է Թուրքիայի խորհրդարանի նախագահը
 |azatutyun.am|
19:34 - 18 հոկտեմբերի, 2020

Պաշտոնական այցով Ադրբեջանում է Թուրքիայի խորհրդարանի նախագահը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը («Արդարություն և զարգացում» կուսակցություն): Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այցն իրականացվում է Ադրբեջանի Անխախության օրվա կապակցությամբ:

Ազգային մեծ ժողովի խոսնակն ադրբեջանցի բարձրաստիճան ղեկավարների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Շենթոփին այսօր երեկոյան պետք է ընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Շենթոփը վաղը պետք է ելույթ ունենա Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի արտահերթ նիստում: Բացի այդ՝ վաղը նա կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և արտգործնախարար նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել