Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։
Ըստ ՊԲ-ի՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
«Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)