Հունաստանը պնդում է՝ Թուրքիան նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը» |azatutyun.am|
18:46 - 13 հոկտեմբերի, 2020

Հունաստանը պնդում է՝ Թուրքիան նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Աթենքը վերստին քննադատել է Թուրքիային, և պնդել, թե Անկարան երկխոսության փոխարեն նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը»։ Հայտարարությունը հնչել է այսօր՝ Հունաստանի և Կանադայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում։

«Երեկ, հայտարարելով, թե հետազոտական աշխատանքներ է սկսում մեր սահմաններից ընդամենը 6 մղոն հեռավորության վրա, Թուրքիայի ղեկավարությունը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ», - ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

Եվրամիության անդամ պետությունները երեկ զգուշացրել էին, որ պատրաստ են դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան չդադարեցնի իր գործողությունները Միջերկրականի ջրերում։ Գերմանիայի արգործնախարարն էլ, ի նշան բողոքի, չեղարկել էր ավելի վաղ հայտարարված այցը Անկարա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել