Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը
15:36 - 06 հոկտեմբերի, 2020

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։

Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը:

«Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել