Չավուշօղլուն մեկնում է Բաքու, կքննարկի Ղարաբաղի հարցը
 |civilnet.am|
11:26 - 06 հոկտեմբերի, 2020

Չավուշօղլուն մեկնում է Բաքու, կքննարկի Ղարաբաղի հարցը |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցով մեկնել է Ադրբեջան: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնում հոկտեմբերի 6-ին։ Այցի ընթացքում նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև կարծիքներ կփոխանակի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ», - ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել