ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը |armenpress.am|
21:51 - 05 հոկտեմբերի, 2020

ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշեց Ստեփանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել