«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է. Հայ սպայի գերեվարման հետքերով |pastinfo.am|
12:55 - 24 օգոստոսի, 2020

«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է. Հայ սպայի գերեվարման հետքերով |pastinfo.am|

pastinfo.am: «Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է և հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին «Կարմիր Խաչից»՝ անդրադառնալով նախօրեին հայ սպայի գերեվարմանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր հայկակակ կողմը դիվերսիա է իրականացրել, որի ժամանակ գերի է վերցվել ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել