Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը |azatutyun.am|
19:38 - 23 օգոստոսի, 2020

Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը: Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել