Ռուսաստանն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ. Լավրով |tert.am|
09:21 - 21 օգոստոսի, 2020

Ռուսաստանն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեկտեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд»-ին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված էսկալացիան 1994թ-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն է եղել:

«Ելակետային դրդապատճառ է նաև աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը վերականգնելու սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից, մեկի մոտ զգալի անհանգստություն է առաջացրել, մյուսների մոտ՝ չհիմնավորված պատասխան արձագանք և, արդյունքում, հակամարտության թեժացման «կայծը» բռնկվեց՝ հնարավոր բոլոր անկանխատեսելի հետևանքաների սպառնալիքով»,- ասել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել