tert.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է LCP թվիթերյան օգտահաշիվը:

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն անհանգստության առիթ է տալիս, մանավանդ, որ բախումները տեղի են ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է քաղաքական լուծում գտնել, և ես հուսով եմ, որ կհաջողվի դա անել»,-ասել է Լը Դրիանը:

Նա նշել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: