Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը. Սերժ Թանկյան |news.am|
10:26 - 17 հուլիսի, 2020

Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը. Սերժ Թանկյան |news.am|

news.am: Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել էԱդրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին: Նա տեղադրել է Ալիեւի նկարն ու գրել.

«Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել