ԱՄՆ Պետդեպարտամենտը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ հաղորդակցության ուղիները, որպեսզի խուսափեն լարվածության հետագա ավելացումից, և խստագույնս հետևել հրադադարին։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ շարունակում է հակված մնալ կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծմանը։ Մենք կշարունակենք ակտիվորեն մասնկացել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերին։

ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունները վերսկսելու և ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադառնալու կարևորությունը շեշտելու կոչին»։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի