Հարգելի հայրենակիցներ, մեզ հետևող քաղաքացիներ։ Այսօր վարչապետը ներկայացրեց իրավիճակը, բայց ես նորից կանդրադառնամ, երեկ ունեցել ենք 335 նոր դեպք և 162 բուժված քաղաքացի։ Երեք մահվան դեպք։ Հաստատված դեպքերի թիվը 5606 է , բուժվածներինը՝  2581  , մահերի ընդհանուր թիվը՝ 70 է,  այս պահին  ստացիոնար վերահսկողության տակ է 2928 հոգի։ Մեկ օրվա ընթացքում իրականացվել է 1751 թեստավորում, որը ռեկորդային է ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ երկեվա դրությամբ ծանր  վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ Վերջինիս խոսքով թվերի աճին զուգընթաց , աճում  են նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, չնայած մեծ մասը շարունակում են մնալ թեթև դեպքերը։

«Պետք է այնպես անենք, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված չլինի բուժում ստանալու հնարավորությունից՝  մեր վերակենդանացման բաժանմունքներում։ Մենք դեռևս կարողանում ենք դիմանալ այդ ճնշմանը։ Բայց պետք է հավելյալ ջանքեր կիրառենք, որպեսզի այդ ճնշումը չավելանա, իսկ այդ ջանքերի հիմանական մասը մեր բոլորի կողմից կանոնների պահպանումն է։ Հավանաբար վաղվանից  մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական  որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն»,- ասաց նախարարը։

Թորոսյանը շեշտեց, որ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար կազմակերպվել են հեռավար դասընթացներ։

«Այսինքն քաղաքացիներին ուղարկելով տուն մենք չենք զրկում նրանց բժշկական օգնություն ստանալուց, այլ փոխում ենք մեր ՝հիվանդության վարման ռազմավարությունը»,- եզրափակեց Թորոսյանը։