Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ
21:29 - 26 ապրիլի, 2024

Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ

Կիրանցում իրավիճակը կրկին լարվեց։ Քաշքշուկ  սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի Բերքաբեր գնացող ճանապարհին, առանց պետհամարանիշի մեքենա  փորձում էր դուրս գալ։ 

Քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տալիս դրանց երթը։ 

Ոստիկանության ուժերը փորձում էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից, երբ նրանց միջեւ բախում սկսվեց, ոստիկանները ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ։ 

Բագրատ Սրբազանը, հանդես եկավ հանդարտեցման կոչով եւ քաղաքացիներին առաջարկեց բացել ճանապարհը, ինչը եւ արվեց։ Բողոքի ակցիան շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել