«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների։ Նրանք պաստառներ են փակցնում ԱԺ դարպասին՝ վանկարկելով «Երկրի տեր, բռունցքդ վեր, բռունցքդ վեր», «Տավուշը իմ տունն է, հաջորդը քո տունն է» եւ ԱԺ-ից պահանջելով անվստահություն հայտնել գործող կառավարությանը։
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Իսպիրյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ |factor.am|
17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ [ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն] |hetq.am|
Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում:
ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը): [ՀՀ ԱԳՆ]
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին՝ նշելով․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ |azatutyun.am|
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում Շոլցը նշել է, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գերմանիայի կանցլերը նշել է․ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ |factor.am|
Երթևեկության անվտանգությամբ պայմանավորված՝ Սևան-Երևան ավտոճանապարհին ստուգվել են բոլոր ավտոմեքենաների փաստաթղթերը. ՆԳՆ ոստիկանություն «Ե՛վ մարդատար, և՛ բեռնատար մեքենաները ստուգվել են և շարունակել իրենց ճանապարհը։ Տեսանյութում երևացող բոլոր մեքենաները ինձ թվում է՝ հիմա հասել են Երևան»,- Factor.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել՝ գրառմամբ, որ Սևան-Երևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները՝ արգելելով մուտք գործել Երևան։ |factor.am|
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների
Այսօր 21:40Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ
Այսօր 21:29Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է |factor.am|
Այսօր 21:24Կիրանցում իրավիճակը լարված է․ բողոքի ակցիա անողների մոտ է գնացել մարզպետը
Այսօր 20:49Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Այսօր 20:47Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է |armenpress.am|
Այսօր 20:43Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Այսօր 20:36Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ |hetq.am|
Այսօր 20:20Միջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին |tert.am|
Այսօր 20:17Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ Սոնա Մնացականյանի
Այսօր 19:44«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների

Այսօր 19:44