ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: |1lurer.am|
ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեԼ Է ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։[Դատական իշխանություն]
Կիրանցից բերման ենթարկված քաղաքացիներից մեկի խոսքով՝ վաղ առավոտյան ոստիկանները եկել պահանջել են՝ բացել դարպասները, բնակիչները մերժել են, ինչից հետո ոստիկանության ծառայողները միանգամից անցել են գործողության։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բնակիչներին ողջամիտ ժամկետ է տրվել դարպասները բացելու, քաղաքացին նշեց, որ ոչ, միանգամից անցել են գործողության։ Մեկ այլ բնակիչ պատմեց, որ չնայած ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, բայց բերետավորները խփելով, քաշ տալով տեղափոխել են մեքենա․ «Ակնթարթ ա տևել, չեմ կարող բառերով գտնեմ, թե ոնց եղավ էդ ամեն ինչը, մեզանից մարդ չեղավ, որ ուժ գործադրի։ Ձեռքներս բարձրացրած, 10 հոգով, քաշելով, պոկելով տանում էին, ու քիչ չի՝ խփելով էին տանում»,- ասաց բնակիչը։
ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [ՀՀ ՄԻՊ]
Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ նշելով, որ Տոնոյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, Տոնոյանը որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող է մեկնել ՌԴ և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանը։ «…Նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։ …Վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով ՌԴ-ն՝ գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ»,- նշել է Տոնոյանը։
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է։ Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ԱԺ-ի բակում մոտեցել է պատգամավորի օգնականը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում օգնականը հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։ [ՀՀ ՔԿ]
ՊՆ-ն իրականացնում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ [ՀՀ ՊՆ]
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։ ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):
❗️ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ 🗣 Այսինքն մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]
Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում] |1lurer.am|
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այսօր 13:39Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը |1lurer.am|
Այսօր 13:07Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է․ չեղարկվել է լիագումար նիստը |azatutyun.am|
Այսօր 12:50ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին |azatutyun.am|
Այսօր 12:30Գեղարքունիքի բնակիչը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար. ՔԿ
Այսօր 12:28ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել |armenpress.am|
Այսօր 12:27Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու |1lurer.am|
Այսօր 12:04ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Այսօր 11:48«Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում. ԱԺ-ն ընդունեց այս և մի շարք այլ նախագծեր |1lurer.am|
Այսօր 11:43ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
Այսօր 11:37ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

Այսօր 11:37