Վերին Խոտանանի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ
19:31 - 27 ապրիլի, 2024

Վերին Խոտանանի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
 
Ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ և վեց տուժած:
 
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել