Կիրանցում իրավիճակը լարված է․ բողոքի ակցիա անողների մոտ է գնացել մարզպետը
20:49 - 26 ապրիլի, 2024

Կիրանցում իրավիճակը լարված է․ բողոքի ակցիա անողների մոտ է գնացել մարզպետը

Երևան- Նոյեմբերյան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, որը արդեն մեկ շաբաթ փակ է, երեկոյան իրավիճակը լարվեց։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնացել է Կիրանցի կամրջի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ։ Մարզպետը քաղաքացիներին կոչ է անում բացել ճանապարհը, որպեսզի ականազերծման, սահմանագծման աշխատանքներ իրականացվեն։ 

Դեպի Բերքաբեր գնացող ճանապարհին, առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։ Քաղաքացիները ենթադրում են, որ քարտեզագրողներ են մեքենայի մեջ, և թույլ չեն տալիս մեքենան դուրս գա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել