ԲԴԽ-ում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել։ Օրենքով սահմանված կարգով՝ ԲԴԽ պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը:
ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծվել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Միշելը նշել է՝ կշարունակեն աջակցել հումանիտար, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին։ |factor.am|
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը, սակայն, դռնփակ է։ Դատավորի աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ որոշում է կայացվել գործը դռնփակ քննելու վերաբերյալ, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հիմքով։ Ըստ ամենայնի, հաշվի է առնվել, որ դրանում առկա են երեխաների անձնական տվյալներ եւ որդեգրման գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը։ «Այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- գրել է նա:
Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը բողոքի զանգվածային ալիքից հետո որոշել է պահպանել Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը։ |ria.ru|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Ցուցարարները պահանջում էին ձևավորել ազգային համաձայնության նախարարների կաբինետ, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել և հասնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։ |azatutyun.am|
Երեքշաբթի օրվանից Շրի Լանկան կփակի քաղաքային դպրոցները և թույլ կտա վառելիք մատակարարել միայն կենսական նշանակության ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը, գնացքները և ավտոբուսները՝ երկու շաբաթվա ընթացքում փորձելով լուծել վառելիքի խիստ պակասը: Երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, քանի որ արտարժույթի պահուստները հասել են պատմական նվազագույնի, իսկ 22 միլիոնանոց կղզին դժվարանում է վճարել սննդամթերքի, դեղորայքի և, ամենակարևորը, վառելիքի ներմուծման համար:
Ոսկեվանը Տավուշի մարզի սահմանամերձ փոքրիկ գյուղերից է՝ մի բռաչափ, որի մի ծայրից մյուսը ոտքով հեշտ ու հանգիստ կարելի է անցնել։ Անաղմուկ, խաղաղ գյուղակ է, թեեւ ուղիղ հակառակորդի դիտակետում։ Չնայած, տեղացիներն ասում են՝ պատերազմից հետո կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ։ Գյուղի հենց սկզբում՝ ճանապարհի ձախ թեւին, իրար կողքի են վարչական ու մշակույթի շենքերը։ Առաջինը՝ բարվոք վիճակում, երկրորդը, սակայն՝ անմխիթար։ «Մշակույթից» եմ սկսում իմ պտույտը գյուղակում, ինձ ուղեկցում է ոսկեվանցի Կարինե Ալեքսանյանը, որը գյուղի մշակույթի տանը կիթառի դասընթացներ է վարում։
Ուզբեկստանի կազմի մեջ մտնող Ղարակալպակստանի ինքնավար Հանրապետությունում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Դրանց պատճառը երկրի սահմանդրության մեջ փոփոխությունների առաջարկությունն է, որով վերացվելու էր Ղարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և երկրի կազմից դուրս գալու նրա իրավունքը։ Տեղի իշխանությունները որպես ցույցերի առաջացման պատճառն անվանել էին «հանրապետությունում իրականացվող բարեփոխումների սխալ մեկնաբանություն» և հայտնել պետական մարմինների գրավման փորձի մասին։
Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները |armenpress.am|
21:56 - 04 հուլիսի, 2022Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԹ դեսպան Ջոն Գալագերին
20:58 - 04 հուլիսի, 2022ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
20:12 - 04 հուլիսի, 2022#մարzoom [օր 6]. Կարմիր գրքում իրենց տեղը գտած ծառերը, Ջանգյուլումն ու Վարդավառը և շատ ավելին
19:43 - 04 հուլիսի, 2022Ռուսաստանը վերացնում է սահմանի հատման սահմանափակումները |factor.am|
18:54 - 04 հուլիսի, 2022ՌԴ և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր են ստացվել․ ԱԻՆ
18:51 - 04 հուլիսի, 2022ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան
18:29 - 04 հուլիսի, 2022ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|
18:02 - 04 հուլիսի, 2022ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
17:05 - 04 հուլիսի, 2022ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին
16:56 - 04 հուլիսի, 2022Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները |armenpress.am|
21:56 - 04 հուլիսի, 2022Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԹ դեսպան Ջոն Գալագերին
20:58 - 04 հուլիսի, 2022ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
20:12 - 04 հուլիսի, 2022#մարzoom [օր 6]. Կարմիր գրքում իրենց տեղը գտած ծառերը, Ջանգյուլումն ու Վարդավառը և շատ ավելին
19:43 - 04 հուլիսի, 2022Ռուսաստանը վերացնում է սահմանի հատման սահմանափակումները |factor.am|
18:54 - 04 հուլիսի, 2022ՌԴ և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր են ստացվել․ ԱԻՆ
18:51 - 04 հուլիսի, 2022ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան
18:29 - 04 հուլիսի, 2022ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|
18:02 - 04 հուլիսի, 2022ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
17:05 - 04 հուլիսի, 2022ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին
16:56 - 04 հուլիսի, 2022