Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Բաքվից հայրենիք է վերադարձել հինգ գերի՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան: Նրանք տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ: |1lurer.am|
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում: Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ «ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին նման միջոցներ ընդունել»: |tert.am|
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Կինոմիությունից հայտնում են, որ տարածքը սեփականաշնորհվել է, և այնտեղ գարեջրատուն-ռեստորան է կառուցվում: Կինեմատոգրաֆիստների միությունը դա համարում է անօրինական և դիմել է դատարան՝ գործընթացը կանխելու նպատակով: |armenpress.am|
ՄԻՊ գրառման մեջ առկա պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին, նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից և, վերջին շրջանում, նման գործընթաց չի արձանագրվել։ [ՀՀ ՊՆ-ն՝ ՄԻՊ գրառման վերաբերյալ]
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, նա ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը: |armenpress.am|
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, հիշեցրեց ԱԱԾ-ի հաղորդագրությունը, ըստ որի սահմանապահ զորքերը Փելա սար կոչվող տարածքում շարունակում են ծառայությունը․ «Ե՞րբ է տեղի ունեցել պետական սահմանի ճշգրտում, որին այդպես էլ ականտես չենք եղել»։ Արման Սարգսյանն էլ, պատասխանելով Գրիգորյանին, ասաց՝ դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել և այդ մասին հրապարակային ելույթներում բազմիցս խոսվել է։
Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված 4 որոշում: ՀՀ վարչական դատարանը մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Մեկ այլ գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։ [ՀՀ գլխավոր դատախազություն]
Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածու ստիպված է եղել դուրս գալ ընտրապայքարից։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չեն տվել քաղաքացիներին՝ իրացնելու ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։
Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում: [ՀՀ ԱՆ]
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը: Այս մասին հայտնել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին
23:06 - 19 հոկտեմբերի, 2021Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը
22:50 - 19 հոկտեմբերի, 2021Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա
21:24 - 19 հոկտեմբերի, 2021ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին |armenpress.am|
20:59 - 19 հոկտեմբերի, 2021Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում |1lurer.am|
20:51 - 19 հոկտեմբերի, 2021Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
20:42 - 19 հոկտեմբերի, 2021ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը
20:27 - 19 հոկտեմբերի, 2021Պաշտպանության նախարարն արձագանքել է, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ Տիգրան Աբրահամյան
20:25 - 19 հոկտեմբերի, 2021ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|
19:39 - 19 հոկտեմբերի, 2021Շոյգուն ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ զարգացնել հարաբերությունները ռազմական ոլորտում |tert.am|
19:14 - 19 հոկտեմբերի, 2021Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին
23:06 - 19 հոկտեմբերի, 2021Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը
22:50 - 19 հոկտեմբերի, 2021Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա
21:24 - 19 հոկտեմբերի, 2021ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին |armenpress.am|
20:59 - 19 հոկտեմբերի, 2021Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում |1lurer.am|
20:51 - 19 հոկտեմբերի, 2021Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին. վարչապետն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
20:42 - 19 հոկտեմբերի, 2021ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը
20:27 - 19 հոկտեմբերի, 2021Պաշտպանության նախարարն արձագանքել է, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ Տիգրան Աբրահամյան
20:25 - 19 հոկտեմբերի, 2021ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|
19:39 - 19 հոկտեմբերի, 2021Շոյգուն ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ զարգացնել հարաբերությունները ռազմական ոլորտում |tert.am|
19:14 - 19 հոկտեմբերի, 2021