Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Չնայած բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների կոշտ քննադատությանը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ |azatutyun.am|
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված հարցին, թե եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը, պատասխանել է․ «Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։ |armenpress.am|
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները», - «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին: [ՀՀ ՊՆ]
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի հետ վերջին բանակցությունների արդյունքները «դրական» է գնահատել՝ նշելով, սակայն, մանրամասներ հայտնել չի ուզում։ «Վերջին հանդիպման ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը նախատեսվում է մայիսի 16-ին։ [ՀՀ ԱԺ]
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տվյալներ են ստացվել, որ դեպքի պահին [ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայիծ առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [ՀՀ ՔԿ]
Ըստ ՔԿ-ի բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր։ «Մայիսի 11-ին Երևանի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որի մոտ հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը)»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 անձ է տարվել Ոստիկանություն։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։ |tert.am|
Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը։Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ [ԿԸՀ]
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|
Այսօր 17:46Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 17:44ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին |armenpress.am|
Այսօր 17:31Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան
Այսօր 17:16Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
Այսօր 17:08ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել |azatutyun.am|
Այսօր 16:39Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները |1lurer.am|
Այսօր 16:35Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատեց վիճահարույց օրենքը |azatutyun.am|
Այսօր 16:18Վարչապետը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ |armenpress.am|
Այսօր 16:05«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց |news.am|
Այսօր 15:41Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

Այսօր 15:41