Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ․ ՌԴ ԱԳՆ
12:11 - 03 մարտի, 2023

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ․ ՌԴ ԱԳՆ

Նյու Դելիում այսօր՝ մարտի 3-ին, հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Ստուգվել են միջազգային հարթակներում համագործակցության խթանման մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարևորությունը եռակողմ պայմանավորվածություններին համապաստախան։ 

Ըստ հաղորդագրության՝ բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա ​​շփումների վերաբերյալ։

Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է  Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել