Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու-Դելիում
11:19 - 03 մարտի, 2023

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու-Դելիում

Նյու-Դելիում տեղի է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»,- գրել է Զախարովան։ 

Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է  Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել