Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թովմասյանը գրություն է ուղարկել միջազգային կառույցներին
13:17 - 24 փետրվարի, 2023

Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թովմասյանը գրություն է ուղարկել միջազգային կառույցներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան հրատապ գրություն է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ ահազանգելով այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը :

Թովմասյանը հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրել իրենց մանդատի շրջանակներում նպաստել՝

  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը
  • ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել