Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|
20:28 - 19 փետրվարի, 2023

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։  

Այս մասին մեկնաբանություն է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։
 
«Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել