«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, նման բան չի լինի: Ժամանակը կգա․ հեռու չէ, բառացիորեն վաղը, կպահանջվի որոշել. որոշակի դիրքորոշում ընդունել», - հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հադիպմանը։ Այս մասին հայտնում են ԲԵԼՏԱ-ից։
«Ես դա չեմ ասում ի վնաս ազգային շահերի եւ այլն։ Բայց մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ, մենք ստիպված ենք լինելու հստակ սահմանել մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի հեշտ է»,- վստահ է նախագահը։
comment.count (0)