Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտակ Զեյնալյանի հանձնարարականով՝ արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն:
Նախարարությունը հիշեցնում է, որ ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ:
Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ դնելու համար դիմումների ընդունում և տրամադրում, ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունում և տրամադրում:
comment.count (0)