Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։ Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին», - նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)