Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը
 |tert.am|
10:32 - 27 հունվարի, 2023

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բացատրություն է պահանջում գերմանական կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հայտարարության վերաբերյալ առ այն, որ եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։

Զախարովան նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ Կիևին աջակցություն ցուցաբերելը Գերմանիային չի դարձնում Ուկրաինայի հակամարտության կողմ։

«Նրանք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում։ Գերմանիայի արտգործնախարարն ասում է, որ իր երկիրը, այլ երկրների հետ, պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ նույն նախարարությունն իր երկիրը չի համարում հակամարտության կողմ»,- գրել է Զախարովան։

Ինչպես գրում է dw.com-ը, Գերմանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է կառույցի ղեկավար Աննալենա Բերբոկի ռեզոնանսային հայտարարությունը, որում նա ասել էր.«Մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ, ոչ թե միմյանց դեմ»:

«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի այս մեջբերումը» ակնթարթորեն ցրվել է համաշխարհային լրատվամիջոցներում՝ առաջացնելով զարմանք և քննադատություն»,- գրել է գերմանական Bild թերթը՝ բացատրելով, որ Բերբոկի այս խոսքերը հակասում են Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը. Կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս ընդգծել է, որ Գերմանիան չպետք է դառնա պատերազմի մասնակից։ Պատասխանելով Bild-ի խնդրանքին՝ Գերմանիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է տվել Բերբոկի արտահայտության վերաբերյալ։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել