armeniasputnik.am: Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»,- ասել է նա Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ:
«Հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք», - ավելացրել է նա։
comment.count (0)