Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ |lragir.am|
08:45 - 29 ապրիլի, 2019

Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ |lragir.am|

lragir.am: Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ ինչ-որ գնահատականներ տալուց, այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, թե՞ ոչ:

«Անօրինական ազատության մեջ գտնվող անձինք չկան ՀՀ-ում: Ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ: Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից:

Ես ինչո՞ւ ձեռնպահ մնացի քաղաքական գնահատական տալուց: Անձինք իրենք են որոշում ինչպես ընտրել իրենց պաշտպանությունը: Ես նրանց չեմ հակադրվի այս առումով: Նրանք գտնում են, որ այդպես պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, մյուսը գտնում է, որ պետք է հայցի քաղաքական ապաստան օտար երկրում»,- ասաց նա:

Զեյնալյանի խոսքով՝ արդարադատության նախարարները և նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը, ըստ նրա, որոշվում է սուբյեկտիվորեն, որոշում են հասարակությունը, հասարակական կազմակերպությունները: «Գնահատեք ինքներդ, հասարակությունը թող գնահատի՝ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ»,- հավելեց Զեյնալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել