Ապրիլին հարկային հավաքագրումները ռեկորդային են. Դավիթ Անանյան |news.am|
10:42 - 30 ապրիլի, 2019

Ապրիլին հարկային հավաքագրումները ռեկորդային են. Դավիթ Անանյան |news.am|

news.am: Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ միտում ունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, որ նախօրեին պարզվեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին միլիոնավոր հարկեր չվճարելու հարց է ծագել, կարո՞ղ են էլի այդպիսի ընկերություններ լինել, որ միլոնավոր հարկեր չեն վճարել, Անանյանն արձագանքեց. «Կարող են լինել եւ այդպիսի ընկերություններ կան, որոնք միլիոնների հարկեր չեն վճարել:

Մեկ տարի է, թե 10 տարի է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց հարկային վարչարարության հետ կապված ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում»:

Նա անդրադարձավ նաեւ բյուջեի հավաքագրումների խնդրին՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում 11,4 մլրդ դրամով գերակատարվել է ծրագրային ցուցանիշը:

«Ապրիլ ամսվա հավաքագրումները համարում ենք առավել քան պոզիտիվ, նույնիսկ ասեմ՝ ռեկորդային, բայց մենք չենք համեմատելու որեւէ բանի հետ, համեմատելու ենք երբ ավարտվի եռամսյակը, որովհետեւ ծրագրային ցուցանիշները եռամսյակային կտրվածքով են: Երեկվա դրությամբ ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ շատ մեծ տոկոսով գերակատարվել է»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել