Ես չեմ ուզում, որ դուք հարկային գաղտնիքին հասանելիություն ունենաք. ՊԵԿ նախագահը՝ պատգամավորին |armtimes.com|
12:43 - 04 փետրվարի, 2020

Ես չեմ ուզում, որ դուք հարկային գաղտնիքին հասանելիություն ունենաք. ՊԵԿ նախագահը՝ պատգամավորին |armtimes.com|

armtimes.com։ Հարկայինի աշխատողները մուտք ունեն «Հարկատու 3» ծրագիր, հետեւաբար բավականին մեծ թվով մարդկանց հասանելի են հարկային գաղտնիք պարունակող տվյալները: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը: Նրա կարծիքով՝ երաշխավորել, որ այդ մարդկանցից որոշները ինֆորմացիա չեն տրամադրի բիզնեսին՝ թյուր կլինի:

«Նախկին աշխատանքային փորձից գիտեմ, որ խոշոր բիզնես ունեցողներին հասանելի են տվյալներ, թե ով ինչ ներմուծեց եւ ինչ գնով, իսկ փոքրներն ու միջինները, չունենալով այդ տեղեկությունը, կամաց-կամաց շուկայից դուրս են գալիս»,-ասաց նա՝ օրինակ բերելով մի դեպք, երբ հեռուստատեսությամբ աղի հանքի հիմնադիրը ներկայացնում էր, թե որ ընկերությունը ինչքան աղ է Հայաստան ներմուծել եւ ինչ մաքսային արժեքով:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդ ծրագրի մասով ֆիլտրներ կան՝ մուտք գործելու կասկածելի քանակների վերաբերյալ: «Ամեն մեկն ունի իր անձնական էջը. ենթադրենք մի կազմակերպության վրա այդ օգտատերը մտնում է 100 անգամ ինչ-որ ժամանակատվածում եւ դա կասկածի տեղիք է տալիս: Մենք 100 տոկոսով չենք երաշխավորում, որ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվության հոսքը բացառում ենք, 2000-ից ավելի հարկային ծառայող ունենք: Բայց մենք վերահսկում ենք մուտքերի քանակները»,- նշեց Անանյանը:

Սողոմոնյանի կարծիքով՝ լավ կլինի, եթե Խորհրդարանը նույնպես հասանելիություն ունենա այս ծրագրին, սակայն ՊԵԿ նախագահը չի կիսում այդ տեսակետը: «Եթե դուք կարծում եք, որ ԱԺ պատգամավորի վրա եւս պետք է տարածվի հարկային ծառայության մասին օրենքը, կներեք, բայց մենք նույն ձեւով պետք է վերահսկենք նաեւ ձեր մուտք գործելը «Հարկատու 3»: Եկեք մի հատ իրար հետ որոշենք՝ այդ ո՞ր մարմինն է, որ ձեզ պետք է պատասխանատվության ենթարկի, օրինակ, առերեւույթ տեղեկատվության արտահոսքի համար»,- հարցրեց Անանյանը, որից հետո պատգամավորն ասաց, որ իրենք նույնիսկ պետական գաղտնիքի են տիրապետում, եւ սա գուցե բավարար պայման է հարկային գաղտնիքին հասանելիություն ունենալու համար:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել